Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ

Անհայտ անձը, արհեստական բանականության միջոցով կեղծելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ձայնը, կապ է հաստատել առնվազն հինգ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, այդ թվում՝ երեք երկրի արտգործնախարարների, ԱՄՆ նահանգներից մեկի ղեկավարի, ինչպես նաև մեկ կոնգրեսականի հետ։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը՝ հղում անելով «Washington Post»-ին և ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրությանը։


Նշվում է, որ խարդախները փորձել են տեղեկություններ կամ օգտահաշիվների հասանելիություն ստանալ։


Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ չարագործը հունիսի կեսերին marco.rubio@state.gov մուտքանունով հաշիվ է բացել «Signal» մեսենջերում։ Նա ձայնային և տեքստային հաղորդագրություններ է ուղարկել։