Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Play2festival-ի մասնակիցներին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ:



 

Հայաստանում երրորդ տարին անցկացվող Կիթառի երիտասարդական փառատոնի մասնակիցները Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, Լոնդոնի Երաժշտության թագավորական քոլեջի կիթառի պրոֆեսոր Քրիստոֆեր Սթելի գլխավորությամբ, Վիդա քառյակի անդամների հետ։