Հայաստանը Ղազախստանում ռազմական կցորդ կունենա. վարչապետը որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արայիկ Նորոյանը կնշանակվի Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ:


«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը`


Արայիկ Նորոյանին 2025 թվականի օգոստոսի 1-ից նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի


ժամկետով (նստավայրը` քաղ. Աստանա)»,- ասված է որոշման մեջ: