Մենք հոգ ենք տանում այդ ժողովրդի մասին․ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Կիևին․ Պետդեպի խոսնակ

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Ուկրաինային՝ ռազմական օգնության ծրագրերը չդադարեցնելով։


Նրա խոսքով՝ վերջին ժամանակահատվածում արձանագրված դադարը չպետք է ընկալվի որպես քաղաքականության փոփոխություն, այլ եղել է ծրագրերի պլանային վերանայում։


«Մենք եղել ենք ու մնում ենք Ուկրաինայի ամենամեծ աջակիցները։ Մենք հոգ ենք տանում այդ ժողովրդի մասին և ցանկանում ենք, որ նրանք ունենան իրենց պաշտպանության համար անհրաժեշտ ամեն բան», — ասել է Բրյուսը։


Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հստակ մտադրված է» աջակցել Ուկրաինային՝ հատկապես՝ քաղաքացիական զոհերի և հրադադարի հաստատելու հարցերում։


«Մենք օգնություն ենք ցուցաբերել և կշարունակենք ցուցաբերել։ Դա մեր դիրքորոշումն է, և այն մնում է անփոփոխ», — ամփոփել է Պետդեպարտամենտի խոսնակը։