«Նման հայտարարությունները պատահական չեն արվում». Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ Ռուբիոյի հայտարարության մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վստահություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի արագ կնքման հնարավորության վերաբերյալ։ Նա այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ նախորդ օրը Սպիտակ տանը կայացած Նախարարների կաբինետի նիստի ժամանակ։


Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսի խոսքով՝ նման հայտարարությունները պատահական չեն արվում։


«Պետքարտուղարը սա հենց այնպես չի նշել: Երբ մենք ավելի կոնկրետ տեղեկություններ ունենանք, անպայման կկիսվենք դրանցով»,- Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Բրյուսը։