ՀՀ և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:


 

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ 


 

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։