Մեկնարկել է Լավրով-Ռուբիո հանդիպումը

Կուալա Լումպուրում սկսվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։


Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բանակցություններ են վարում АСЕАН-ի միջոցառումների շրջանակներում։


Վերջին անգամ Լավրովը և Ռուբիոն հանդիպել են Էր-Ռիադում փետրվարի 19-ին՝ Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունների ժամանակ։