Թրամփը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն է անելու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի վերաբերյալ հանդես կգա «լուրջ հայտարարությամբ»։


Նրա խոսքով՝ ինքը «հիասթափված է Ռուսաստանից»։ «Բայց տեսնենք, թե ինչ տեղի կունենա հաջորդ մի քանի շաբաթներին»,- ասել է Թրամփը։


«Կարծում եմ՝ երկուշաբթի Ռուսաստանի վերաբերյալ լուրջ հայտարարություն կանեմ»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը՝ առանց մանրամասների մեջ մտնելու։


ԱՄՆ նախագահը նշել է, որ հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ վերջնական որոշումը իրենը կլինի. «Նրանք (ԱՄՆ Կոնգրեսը) պատրաստվում են ընդունել շատ լուրջ և շատ խիստ պատժամիջոցային օրինագիծ, բայց նախագահը կորոշի՝ մտադի՞ր է դա անել, թե՞ ոչ»,- ասել է նա։


Թրամփը բացահայտել է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի միջև ամերիկյան զենքի մատակարարման վերաբերյալ «նոր համաձայնագրի» մանրամասները: Խոսքն այն մասին է, որ ԱՄՆ-ը սպառազինություն կուղարկի ՆԱՏՕ-ին, այնուհետև դաշինքը կմատակարարի այն Ուկրաինային և կվճարի դրա համար, բացատրել է նա: ԱՄՆ նախագահի խոսքով՝ համաձայնագիրը ձեռք է բերվել անցյալ ամիս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: «Մենք զենք ենք ուղարկում ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ն վճարում է այդ զենքի ամբողջ արժեքը»,- բացատրել է Թրամփը: