ԱՄՆ-ն առաջին անգամ Թրամփի հրամանով զենք կուղարկի Ուկրաինա. օգնության նոր փաթեթը կկազմի 300 մլն դոլար. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ կօգտվի նախագահական լիազորություններից, որպեսզի Ուկրաինային զենքի նոր խմբաքանակ ուղարկի՝ առանց ԱՄՆ Կոնգրեսի հավանության։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրներին։


Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Թրամփը կօգտագործի PDA-ն (Presidential Drawdown Authority) նախագահական հրամանագրով Ուկրաինա զենք ուղարկելու համար, և Կոնգրեսի հավանությունը դրա համար պարտադիր չէ։ Հատկացվելիք օգնության փաթեթի ծավալը կկազմի մոտ 300 միլիոն դոլար։


Դրանում կարող են մտնել Patriot համալիրների հրթիռներ, HIMARS համակարգերի GMLRS արկեր և միջին հեռահարության հարձակողական հրթիռներ: Հուլիսի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կմատակարարի ավելի շատ զենք, հիմնականում՝ պաշտպանական, փոխանցում է DW-ն:


«Մենք պետք է դա անենք: Նրանք պետք է պաշտպանվելու հնարավորություն ունենան: Այժմ նրանց հասցնում են շատ հզոր հարվածներ»,- այդ ժամանակ ասել էր հանրապետականը: