Թրամփը՝ Սուպերմենի կապույտ-կարմիր հագուստով. X-ում հրապարակել է Սպիտակ տունը

Սպիտակ տունը X-ում հրապարակել է լուսանկար, որում պատկերված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սուպերմենի կապույտ-կարմիր հագուստով։


Լուսանկարը ստեղծվել է նեյրոնային ցանցերի միջոցով։ Դրանում Թրամփը ներկայացված է որպես սուպերհերոս՝ կրծքին մեծատառ S և Superman մակագրություն։


«Հույսի խորհրդանիշ։ Ճշմարտություն։ Արդարադատություն։ Ամերիկյան ուղի։ Սուպերմեն Թրամփ»,- ասվում է հրապարակման մեջ։


Մայիսին Թրամփն արդեն Truth Social-ում հրապարակել էր մի պատկեր, որտեղ նա ներկայացված էր  Հռոմի պապի կերպարով։