Թրամփը Զելենսկուն տեսնում է որպես կենսունակ խաղաղության գործարքի խոչընդոտ. FT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դիտարկել որպես Ուկրաինայի հարցով բանակցություններում գլխավոր գործընկեր, իսկ Վլադիմիր Զելենսկուն՝ որպես խաղաղության հաստատման կարևորագույն խոչընդոտ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Financial Times-ին հայտնել են եվրոպացի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ:


Առայժմ քիչ են շոշափելի ապացույցներն առ այն, որ Սպիտակ տունն ավելի ուկրաինամետ դիրքորոշում կորդեգրի, ասվում է հոդվածում։


«Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դեռ կարծում են, որ Թրամփը հակված է Պուտինին դիտարկել, որպես ցանկացած բանակցություններում գլխավոր գործընկեր, իսկ Զելենսկուն՝ կենսունակ խաղաղ գործարքի կնքման կարևորագույն խոչընդոտ», - հայտարարել են պարբերականի աղբյուրները։