Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կստիպի Ուկրաինային տարածքային զիջումների գնալ Ռուսաստանի հետ խաղաղ կարգավորման համաձայնագիր ստորագրելու դեպքում։ Այս մասին հայտնել է The Daily Telegraph թերթը։
Ըստ աղբյուրի՝ Սպիտակ տունը ակնարկում է, որ Թրամփի միջնորդությամբ բանակցությունների դեպքում Կիևը մեծ հավանականությամբ ստիպված կլինի զիջել տարածքներ։ Դրա պատճառը, ըստ հրատարակության, ՌԴ զինված ուժերի հաջողություններն են Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի եվրոպական գործընկերները մտահոգված են ամերիկյան ղեկավարի նման մոտեցմամբ, քանի որ նա կարող է «առաջ մղել» համաձայնագրի նման տարբերակ՝ առանց Կիևի համաձայնության։ Այդ պատճառով Բրյուսելը կարող է այլընտրանքային պլան առաջարկել, եզրափակել է թերթը։