Կցանկանայի, որ ինձ հիշեն որպես մեր երկիրը փրկած մարդու. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է, որ իրեն հիշեն որպես Միացյալ Նահանգները փրկած մարդու։ Նա սա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։


Հարցին, թե պատմության մեջ ում կերպարով կցանկանար, որ իրեն հիշեն, Թրամփը պատասխանել է. «Լավ մարդ, բայց մարդ, որը փրկեց մեր երկիրը»։


Ըստ Թրամփի`  Ամերիկան, նախքան իր իշխանության գալը, «գնում էր դեպի անկում» և «շատ մոտ էր եզրին»։ Թրամփը նաև նշել է, որ չգիտի՝ հնարավո՞ր կլինի ամեն ինչ հետ շրջել։


«Եվ ես իսկապես կցանկանայի, որ ինձ հիշեն որպես մեր երկիրը փրկած մարդու», - ամփոփել է ԱՄՆ ներկայիս նախագահը։