«Կարծում էի՝ Պուտինը իր խոսքի տեր մարդ է, բայց նա գեղեցիկ խոսում է, իսկ հետո գիշերը ռմբակոծում մարդկանց. Ուկրաինա զենք կուղարկվի». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները՝ մեղադրելով նրան իր խոսքերի և գործողությունների միջև անհամապատասխանության մեջ։


«Ես շատ հիասթափված եմ Պուտինից։ Կարծում էի, թե նա այնպիսի մարդ է, որը պահում է իր խոսքը։ Նա այնքան գեղեցիկ է խոսում, իսկ հետո գիշերը ռմբակոծում է մարդկանց։ Մեզ դա դուր չի գալիս», - ասել է Թրամփը։


Միևնույն ժամանակ, Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն Patriot համակարգեր կուղարկի Ուկրաինա՝ ընդգծելով, որ դրա ծախսերը պետք է ստանձնեն ՆԱՏՕ-ի դաշնակիցները, առաջին հերթին՝ ԵՄ երկրները։


Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն մոտ 350 միլիարդ դոլար է ներդրել Ուկրաինային օգնության համար, մինչդեռ Եվրոպան ներդրել է ընդամենը 100 միլիարդ դոլար։ «Եվրոպացիները պետք է ավելի շատ վճարեն»,- ասել է Թրամփը՝ չնշելով մատակարարվող զենքի քանակը։