Կարևորվել է Նիդերլանդների հետ ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը. ՏԿԵ նախարարն ընդունել է դեսպանին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը:


 

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք օդային տրանսպորտին և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։

 


Կարևորել եմ Նիդերլանդների հետ ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։


 

Շնորհակալություն եմ հայտնել Նիդերլանդների գործընկերներին ավիացիոն ոլորտում հայ մասնագետների վերապատրաստման հարցում ցուցաբերած աջակցության համար։


 

Անդրադարձ ենք կատարել և երկուստեք կարևորել ենք միջտարածաշրջանային համագործակցությունը»,- գրել է նախարարը։