Սարուխանում փողոցներ են հիմնանորոգվում

ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան բնակավայրում մեկնարկել են փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի համայնքապետարանից։


Ծրագրով նախատեսված է հիմնանորոգել բնակավայրի Գոքոյան, Քիշոյան, Դեմիրճյան, Քուչակի առաջին և Քուչակի երկրորդ փողոցները։


Մեկնարկը տրվել է Գոքոյան փողոցից, որտեղ կատարվում է հին ծածկի քանդում, անցկացվելու է ջրահեռացման համակարգ, կառուցվելու են մայթեր։


Ծրագրի ընդհանուր արժեքը 140 մլն 500 հազար դրամ է։


Գումարը համամասնորեն հատկացվելու է պետական և համայնքի բյուջեներից։ Կապալառուն՝ «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն է։