Մեկնարկել են Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող ճանապարհի միջին նորոգման աշխատանքները

Մեկնարկել են Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող 2կմ ճանապարհի միջին նորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։


Կապալառու կազմակերպությունը կատարում է երթևեկելի գոտիներից մեկի ասֆալտբետոնե ծածկի ֆրեզումը։


Երկկողմանի երթևեկությունն այժմ կազմակերպվում է մեկ գոտով։


Մի գոտու նորոգումն ավարտելուց հետո աշխատանքները կշարունակվեն մյուս երթևեկելի գոտում։


Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։