ՆԱՏՕ-ի զորավարժություններ Վրաստանում. Հայաստանը՝ դիտորդի կարգավիճակում

Վրաստանում հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը տեղի կունենան ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունները։ Այս մասին հաղորդվել է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում։


«Agile Spirit 2025 զորավարժությունները կանցկացվեն Վրաստանի պաշտպանության ուժերի Արևմտյան հրամանատարության և ԱՄՆ Ազգային գվարդիայի հետ համատեղ»,- ասվում է հայտարարության մեջ։


Նշվում է, որ զորավարժությունների հիմնական տարրերը կլինեն հրամանատարա-շտաբային զորավարժությունները, վրաց-ամերիկյան մարտավարական շարասյունը Սենակի-Վազիանի ավտոճանապարհին, ինչպես նաև մարտական հրաձգության վարժանքներ։


Զորավարժություններին կմասնակցեն Վրաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Սլովակիայի, Լիտվայի և Ուկրաինայի զինվորականները։ Հայաստանի և Ճապոնիայի ներկայացուցիչները հայտարարվել են դիտորդներ։


Բացի դրանից, զորավարժություններին գործի կդրվեեն ԱՄՆ-ի և Թուրքիայի բանակների զրահատեխնիկան և ավիացիան, այդ թվում՝ UH-60 Black Hawk և Puma AS332 ուղղաթիռներ։