Սուրենյանը հայտնել է՝ որքան է եղել Հայաստանում և Երևանում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում պատմական ակնարկ է ներկայացրել՝ հայտնելով Հայաստանում և Երևանում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանների մասին:


«Հայաստանում երբևիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Մեղրիում 2011թ.-ի հուլիսի 31-ին +43,7 աստիճան, իսկ Երևանում 2018թ.-ի հուլիսի 12-ին +42,4 աստիճան»,- գրել է Սուրենյանը: