Անպաշտպան կենդանուն տանջելն ինչպե՞ս կարող է ձեզ հաճույք պատճառել. Հակոբյանը՝ շանը տանջելու դեպքի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն անդրադարձել է շանը տանջելու դեպքին, որի տեսանյութը ակտիվ տարածվում է սոցցանցերում:


Հակոբյանը հրապարակել է տեսանյութն ու գրառում կատարել:


«Էսքան չարություն ձեր մեջ որտեղի՞ց: Անպաշտպան կենդանուն տանջելն ինչպե՞ս կարող է ձեզ հաճույք պատճառել: 


Հայաստանում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժելի է՝ ընդհուպ ազատազրկմամբ»,- ասվում է գրառման մեջ: