«Սերմից՝ սեղան»։ Ահա այս հայեցակարգն իրականություն դարձնելու
համար «Երեմյան» ընկերությունը 2019 թվականին Վայոց ձորում հիմնեց միջազգային ստանդարտներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաներով
և սարքավորումներով առաջին ֆերման։
Իսկ ի՞նչ ասել է «Սերմից՝ սեղան» հայեցակարգ։ Մեծ հաշվով՝ որակյալ սննդամթերք ստանալու առաջին փուլից՝
կերարտադրությունից, մինչև սեղան ողջ գործընթացի ապահովում։
Շուրջ 20-ամյա
պատմությամբ «Երեմյան» ընկերությունների խումբը գործունեություն է ծավալում
հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում՝
ստեղծելով 19 ռեստորան 13 հայեցակարգով, 2 ֆերմա, կաթնամթերքի FSSC 22000
սերտիֆիկացմամբ ժամանակակից գործարան, Խոհարարական արվեստի և հյուրընկալության
ակադեմիա, ճաշարանային ծրագրեր և քեյթրինգային ծառայություն։ 2022-ին էլ
ընկերությունը իր երկրորդ ֆերման հիմնեց՝ Լոռու մարզի Տաշիր համայնքում, որն իր
տեսակի մեջ եզակի է ամբողջ տարածաշրջանում և հանդիսանում է Հայաստանի ամենամեծ
գյուղատնտեսական համալիրը։
Հենց այս ֆերմա էլ
նախորդ շաբաթ ընկերությունը լրագրողներիս համար այցելություն էր կազմակերպել։
Այստեղ մեր աչքով տեսանք «Սերմից՝ սեղան» հայեցակարգի իրագործումը։
«Սերմից՝ սեղան»
եզակի ճանապարհորդությունը սկսվում է այն պահից, երբ բարձրակարգ սերմն ընկնում է
բերրի հողի մեջ։ Ճիշտ սնուցման և խնամքի արդյունքում այն վերածվում է սննդարար
առվույտի և եգիպտացորենի: Կանաչ անասնակերը փաթեթավորվում է՝ օգտագործելով
ժամանակակից սիլոսացում, որը թույլ է տալիս այն նույն սննդայնությամբ և
թարմությամբ պահել մոտ երկու տարի։ Այսպիսով, ֆերմայի՝ Եվրոպայից բերված տոհմային
կովերը ողջ տարին ստանում են բարձրորակ կեր՝ նույն սննդային արժեքով, որի
արդյունքում տալիս են անարատ, վիտամիններով հարուստ, առողջարար կաթ։
Իսկ կաթը իր ողջ
ճանապարհն անցնում է փակ շղթայով։ Փակ շղթայի սառնարանային համակարգի հետ
զուգակցմամբ՝ կաթի որակական բոլոր հատկանիշները պահպանվում են։ Ի դեպ, կիթն
ընթանում է առանց սթրեսի, ինչը նպաստում է կաթի բարձր որակին:
Փակ շղթայով, առանց
մարդկային միջամտության, միայն մեր հայացքի ներքո և ուղեկցությամբ թարմ և համեղ
կաթը կթվելուց հետո կրկին փակ ու ավտոմատացված համակարգով ուղարկվում է սառնարան,
անցնում երկու ֆիլտրով, պահվում սահմանված ջերմաստիճանում, այնուհետև կաթի
փոխադրման հատուկ մեքենայով տեղափոխվում Երևանում տեղակայված գործարան՝ պահպանելով
իր որակական բոլոր հատկանիշները։ Գործարանը, ի դեպ, համապատասխանում է ժամանակակից
բոլոր ստանդարտներին և Հայաստանում կաթնամթերքի միակ գործարանն է՝ FSSC22000
սերտիֆիկացմամբ։
Իսկ ի՞նչ է նշանակում կաթնամթերքի FSSC22000 սերտիֆիկացումը։
Սա նշանակում է, որ տվյալ կաթնամթերք արտադրող ընկերությունը՝
«Երեմյան» ընկերությունը
կաթնամթերք արտադրող միակ ընկերությունն է Հայաստանում, որ արտադրում է Ա կարգի
կաթ։ Իսկ դա նշանակում է, որ.
Չի պարունակում արհեստական հավելումներ կամ ջուր։ Ոչ
մի թունաքիմիկատ, հակաբիոտիկ կամ ջրով նոսրացված չէ։
Ա կարգի կաթն
օգտագործվում է բարձր որակի կաթնամթերքի արտադրության համար, ինչպես նաև միակ
որակի կաթնամթերքն է, որ ցուցված է մանկահասակ երեխաներին։
«Երեմյան»
ընկերության ֆերմաներում աշխատում է շուրջ 150 աշխատակից, որոնց «խնամքի ներքո» կա
շուրջ 2500 գլուխ անասուն, որից 1500-ը՝ կթու կով։ Հարկ է նշել նաև, որ
ընկերության կովերի միջին կաթնատվությունը տարեցտարի բարձրանում է։ Նախորդ տարի
այն կազմել է օրական շուրջ 34 լիտր կաթ՝ յուրաքանչյուր կովից։