Երևանում տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել մեքենան նորոգող վարորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 16-ին՝ ժամը 16։10-ի սահմաններում, Ռուբինյանց փողոցում՝ թիվ 31/2 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 33-ամյա Արսեն Ս.-ն իր վարած տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել այդ պահին իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան նորոգող վարորդին։


Վրաերթի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:


Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ: