Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երեկ երեկոյան Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոպատահարի արդյունքում բեռնատարի կցորդի առանձնանալու և մասամբ Ողջի գետում հայտնվելու հետևանքով տեղի էր ունեցել մազութի արտահոսք։
Բնապահպանության և ընդերքի տեսչական
մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել են ջրի և հողի նմուշառումներ։
Լաբորատոր հետազոտությունների նախնական
արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված
իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր մածուցիկության և կարծրացման հատկություններ,
այն չի լուծվում ջրում և դժվարությամբ է ներծծվում հողում։
Իրականացվում են արտահոսած մազութի
մաքրման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կկատարվեն կրկնակի նմուշառումներ։