Ժամանակն է, որ ՄՊՀ-ն զբաղվի հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով. էկոնոմիկայի նախարար

«Միայն երեկ ՀՀ է մտել հեղուկ գազով բեռնված 77 մեքենա։


Վերջին 1 շաբաթում թիվը կազմել է 331 մեքենա։


Կարծում եմ ժամանակն է, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զբաղվի հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով»,- սոցցանցում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։