Կարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներ

Կարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներ, հայտնում է Shamshyan.com-ը: 

53-ամյա մի կին ոստիկաններին հայտնել է, որ ինքը իր 14-ամյա դստեր հետ գտնվելիս է եղել Երևանի Կարապի լճում, որտեղ մի տղամարդ մոտեցել է իր աղջկան իբրև ինչ-որ հասցե ճշտելու պատրվակով, զրուցել երեխայի հետ, ապա նրան է ցույց տվել սեռական բնույթի լուսանկարներ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ ստահակի ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու և Քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ: