Ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակներ հիմա գործում են նաև մարզերում. ԱՆ

Ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակներ հիմա գործում են նաև մարզերում: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:


 

«Երկու ամիս է՝ Վանաձորի տարեցներն ունեն հնարավորություն մասնակցելու յոգայի դասերի, մարզվելու, շփվելու իրար հետ:


 

Առողջապահության նախարարության՝ առողջ ծերացմանն ուղղված ծրագրերը՝ ամբողջովին հարմարեցված տարիքային այս խմբի կարիքներին, հատկապես սպասված են մարզերում»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ: