Գեղարքունիքում 26-ամյա տղան, չունենալով վարորդական վկայական, մեքենայով կողաշրջվել է. կա 6 տուժած

Հուլիսի 20-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ի վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։


Կայքի տեղեկություններով՝ վարորդ Արթուր Թ․-ն ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։