ՔԿ-ն գործողություններ է իրականացնում «Գոլդս ջիմ» սպորտային ակումբում

Քննչական կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում  «Գոլդս ջիմ» սպորտային ակումբում: 1Lurer.am-ին այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ 


Քննչական գործողությունները իրականացվում են հարկեր թաքցնելու հետ կապված քրեական վարույթի շրջանակներում։