«Իրանին կրկին կհարվածենք, եթե անհրաժեշտ լինի». Թրամփ

Միացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե դա «անհրաժեշտ լինի»։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսլամական Հանրապետության ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիի հայտարարություններից հետո նախորդ հարձակումից հետո լուրջ վնասների վերաբերյալ:


««Վնասները շատ լուրջ են, դրանք ոչնչացված են»։ Իհարկեայդպես է, ինչպես և ես ասել էի, և մենք դա կրկին կանենք, եթե անհրաժեշտ լինի»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ում։


Թրամփը նաև CNN հեռուստաալիքին կոչ է արել աշխատանքից ազատել «իր կեղծ թղթակցին» և ներողություն խնդրել ԱՄՆ նախագահից ու Ռազմաօդային ուժերի օդաչուներից, որոնք, նրա խոսքով, ոչնչացրել են միջուկային օբյեկտները։


Ինչպես արդեն հայտնել ենք, Արաղչին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրում ներկայումս չի իրականացվում ուրանի հարստացում, քանի որ ամերիկյան հարվածները «լուրջ վնաս» են հասցրել։ Սակայն, նրա խոսքով, Թեհրանը մտադիր չէ հրաժարվել հարստացումից և դա համարում է ազգային հպարտության հարց։