Թրամփի «ամենամեծ հարկային կրճատումը» թանկ կնստի. Ինչպես է այն ազդելու ԱՄՆ-ի վրա․ Politico

ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հարկային օրենքը մինչև 2034 թվականը բյուջեի դեֆիցիտը կավելացնի 3,4 տրիլիոն դոլարով: Այս մասին հաղորդում է Politico-ն։


Գրասենյակի տվյալներով՝ օրենքը նաև կհանգեցնի 10 միլիոն ԱՄՆ քաղաքացիների առողջության ապահովագրության կորստի: Կանխատեսումների համաձայն՝ չնայած նախագիծը կխնայի ավելի քան 1 տրիլիոն դոլար, ծախսերը զգալիորեն կգերազանցեն խնայողությունները։


Հուլիսի սկզբին Թրամփը ստորագրել է օրինագիծ՝ կառավարության ծախսերի, հարկերի և երկրի պարտքի առաստաղի վերաբերյալ։


Թրամփը նշել է, որ օրինագիծը նախատեսում է ԱՄՆ պատմության մեջ հարկերի «ամենամեծ կրճատումը»։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ փաստաթուղթը հաստատվել է Կոնգրեսի երկու պալատների կողմից: Նրա խոսքով՝ նման որոշումը «ամենամեծ հաղթանակն» էր։