Ո՞վ է ազդում Թրամփի վրա. FT-ն բացահայտում է ՌԴ-ի հանդեպ նրա կոշտ դիրքորոշման գաղտնիքը

ԱՄՆ պետական քարտուղար Մարկո Ռուբիոն նշանակալի ազդեցություն է գործել նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության վրա՝ մասնավորապես Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Վենեսուելայի հանդեպ կոշտ դիրքորոշման հարցում։


Ինչպես նշում է Financial Times-ը՝ Ռուբիոն ոչ միայն չի հրաժարվել իր գաղափարներից, այլ ավելի վճռականորեն է դրանք առաջ մղել՝ ձևավորելով Թրամփի և վարչակազմի դիրքորոշումները։ Նրա օրական խորհուրդները մեծ ազդեցություն են թողել երկրի արտաքին քաղաքականության ուղղության և գաղափարախոսության վրա։


FT-ը նշում է, որ Ռուբիոն, դառնալով ԱՄՆ վարչակազմի անդամ, սկսել է վարել այնպիսի քաղաքականություն, որը հակասում էր փափուկ ուժի և միգրանտների նկատմամբ դրական վերաբերմունքի կարևորության մասին իր նախկին հայտարարություններին։ 


FT-ը ընդգծում է, որ Ռուբիոյի քաղաքական կուրսի փոփոխությունը վկայում է, թե ինչպես է փոխվել Ամերիկայի ընկալումը սեփական տեղը աշխարհի մեջ՝ Թրամփի նախագահության ընթացքում։


Հրատարակությունում նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «միջազգային կարգի առանցքը» հանդիսացող ԱՄՆ-ը «մեկուսացման է անցել «Ամերիկան առաջինն է» կարգախոսի ներքո», որը որոշվում է «բազմակողմ ինստիտուտների և ավանդական դաշնակիցների նկատմամբ արհամարհանքով»։