Գյումրիում մահացած են հայտնաբերել ռուսական ռազմաբազայի զինծառայողին

Այսօր՝ հուլիսի 24-ին ժամը 20։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Բուլվարային 1-ին նրբանցքում՝ կիսակառույց շինության հարևանությամբ դի կա։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները և պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ ձեռքի հատվածները սուր-կտրող առարկայով կտրած վիճակում։


Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ծառայում էր ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում։ Մահացածը ՌԴ քաղաքացի, 24-ամյա Անտոնենկո Կ․-ն է։