Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել

Սյունիքի մարզում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել: 


Քննչական կոմիտեից հայտնել են, որ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):


Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: