«Դա ապտակ է հոկտեմբերի 7-ի զոհերին». Ռուբիոն՝ Պաղեստին պետությունը ճանաչելու Մակրոնի որոշման մասին

Պաղեստին պետությունը ճանաչելու Մակրոնի որոշումը քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։


Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը «կտրականապես մերժում է» Մակրոնի ծրագիրը։


«Այդ անխոհեմ որոշումը ծառայում է միայն ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը և աշխարհը հետ է մղում։ Դա ապտակ է հոկտեմբերի 7-ի զոհերին»,- ասել է Ռուբիոն։


Հիշեցնենք. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը, ինչի մասին նա կհայտարարի այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:


«Հավատարիմ մնալով Մերձավոր Արևելքում արդարացի և երկարատև խաղաղությանն իմ պատմական հանձնառությանը՝ ես որոշում եմ կայացրել Պաղեստին պետությունը Ֆրանսիայի կողմից ճանաչելու մասին։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Այժմ առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը Գազայում ու օգնություն ցուցաբերել քաղաքացիական բնակչությանը»,- նշել էր Մակրոնը։