Հուլիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի Գետք գյուղի սկզբնամասում բախվել են 65-ամյա Կարապետ Յու.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի և 44-ամյա Թովմաս Թ.-ի վարած, առանց համարանիշի «ԲԵԼԱՌՈՒՍ» կցորդիչով տրակտորը, որը բեռնված է եղել անասնակերով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Օպել»-ի ուղևորներ, 54-ամյա Արմինե Ն.-ն և 26-ամյա Մարիամ Գ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, ինչպես նաև նշված կենտրոն է տեղափոխվել տրակտորի վարորդ Թովմաս Թ.-ն:
Բժիշկները վերջինի վիճակը գնահատում են ծանր, Արմինե Ա.-ինը՝ միջին ծանրության, իսկ Մարիամ Գ.-ն բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց:
Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բախման հետևանքով տրակտորի վրա բեռնված անասնակերը մասամբ թափվել է: