Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարզերում հուլիսի 25-ին՝ կեսօրից հետո, 26-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-29-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Հուլիսի 27-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Հուլիսի 25-30-ը՝ երեկոյան ժամերին, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճան 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 27-29-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևանում հուլիսի 25-ին՝ երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան, 28-29-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։