Կամավորական աշխատանքի հնարավորություն՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում

ՀՀ ՆԳՆ ՄՔԾ-ն բարեփոխումների կարևոր փուլում հրավիրում է նպատակասլաց և նախաձեռնող ուսանողներին՝ միանալու հանրային ծառայությունների մատուցման ոլորտում կամավորական աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

 


«Կամավորության հնարավորություն կա Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝

  • ՄՔԾ Երևանի ստորաբաժանումներում,
  • ՀՀ բոլոր մարզերում՝ Ձեր բնակության վայրին առավել մոտ տարածքային ստորաբաժանումներում։


Ինչպե՞ս դիմել

Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) mcs@gov.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Կամավոր» բառը։


Ի՞նչ կտա այս փորձառություն Ձեզ

  • գործնական և գիտելիքահեն փորձ հանրային ծառայությունների մատուցման ոլորտում,
  • շփում փորձառու մասնագետների հետ,
  • մասնակցություն որոշումների կայացման գործընթացներին,
  • նոր կապեր, որ կարող են դառնալ Ձեր կարիերայի ամուր հիմքը,
  • տեղեկանք՝կամավորական աշխատանքի վերաբերյալ,
  • մեր ծառայություններին նորարար գաղափարներ և թարմ շունչ հաղորդելու հնարավորություն։


Ուշադրություն

Քաղաքացիական ծառայության համակարգում իրենց կարիերան սկսել ցանկացող կամավորները աջակցություն կստանան ընթացակարգերին ծանոթանալու, քննություններին պատրաստվելու հարցերում»,- ասված է հաղորդագրությունում։