ՔՊ խմբակցության ճնշման ներքո համայնքապետարանը փոխեց որոշումը․ Գյումրիում կտոնեն Վարդավառը

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ճնշման ներքո համայնքապետարանը փոխեց իր որոշումը, և առաջիկա կիրակի օրը՝ հուլիսի 27-ին, գյումրեցիները կտոնեն Վարդավառը։


Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իմ հզոր համայնքը» խմբակցության ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը հայտարարել էր, թե  հեղաշրջման  կոչ հնչեցնելու մեջ  մեղադրվող  Միքայել Սրբազանի կալանավորված լինելու պատճառով՝ այս տարի Գյումրու Վարդանանաց հրապարակում Վարդավառի ավանդական միջոցառումը չի անցկացվի։


Սրան էլ հաջորդել էր  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի հակադարձումն առ այն, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չի չեղարկել Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, և Վարդավառի միջոցառումները չեն կարող չեղարկվել նաև Գյումրիում։