Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կան վիրավորներ

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


«Հարգելի' գործընկերներ,


տեղեկացնում եմ, որ դեռեւս չպարզված հանգամանքներում 21:30-ի սահմաններում Բարեկամության մետրոյի մոտակայքում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները։ Վթարի հետեւանքով կան նախնական թեթև մարմնական վնասվածքներ ստացած ուղևորներ, որոնք տեղափոխվել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ։


Ըստ անհրաժեշտության` կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր քաղաքացիներին»։