Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է

Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է  հուլիսի 27-ին՝ ժամը 22։16-ին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։


Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին՝ ժամը 14։20-ին։ Խոսրովի պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել էր խոտածածկույթի հրդեհ։


Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ և 12 օպերատիվ խումբ։


Հրդեհը մեկուսացվել էչ հուլիսի 26-ին, ժամը 19։04-ին։


Խոսրովի պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են եղել նաև Ոստիկանության ուժեր, արգելոցի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ և բնակիչներ, ինչպես նաև ՊՆ ուղղաթիռ:


Այրվել են մոտ 3 հա խոտածածկ տարածք, ծառեր և թփուտներ։


Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։


Հրդեհաշիջման աշխատանքները տեղում ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: