Երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը

Դեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները:


Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի բարձրացմանը:


Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։