Շենգավիթ վարչական շրջանի թիվ 138 մանկապարտեզի նոր շենքի կառուցման և բակի բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլում են

Շենգավիթ վարչական շրջանի թիվ 138 մանկապարտեզի նոր շենքի կառուցման և բակի բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


Շենքի շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում: Մանկապարտեզը 6 խմբանի է՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով:


Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել սեպտեմբեր ամսին՝ հնարավորություն տալով շուրջ շուրջ 170 երեխայի հաճախել անվտանգ ու հարմարավետ մանկապարտեզ:


Մանրամասները՝ տեսանյութում։