Էդիտ Պիաֆի հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ, բավական է այցելել մի քանի քաղաքներ այս գույնի ուրախությունը զգալու համար: Le Figaro-ն այդ քաղաքների շարքին է դասել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը:
Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը,
առանձնանում է քաղաքի կենտրոնի վիզուալ միասնությամբ, որը ձևավորվել է տեղական
քարից՝ հրաբխային տուֆից։ Լեռներում արդյունահանվող այս ապարն ունի կարմրավուն
երանգ, բայց հենց վարդագույն երանգն է գերակշռում հասարակական շենքերում և հին
տներում։
Չնայած Երևանը աշխարհի ամենահին բնակեցված
քաղաքներից մեկն է, հիմնադրվել է Հռոմից առաջ՝ մ.թ.ա. 782 թվականին, «վարդագույն
քաղաք» բնութագրումն առաջացել է ավելի ուշ։ Այն ամրապնդվել է 20-րդ դարում՝
խորհրդային վերակառուցման ժամանակ։ Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, որը
պատասխանատու էր քաղաքի վերակառուցման համար 1920-30-ական թվականներին, որոշել է
այն դարձնել քաղաքային ներդաշնակության խորհրդանիշ՝ լայնորեն քարոզելով այս քարի
օգտագործումը մեծ պողոտաների և կենտրոնական հրապարակների ձևավորման մեջ, գրել է Le
Figaro-ն։