Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։


 

«Կարող եք հիմնել՝


 

փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ.


 

միջին՝ 12 տոննա.


 

խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։


 

Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։


 

Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։


 

Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։


 

Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ ԳԻԾ՝ 81-40»,- ասված է հաղորդագրության մեջ: