Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ահաբեկչության կազմակերպման գործով կալանավորված Հրայր Սարկավագ Հակոբյանը ազատ կարձակվի։ Նման որոշում կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին։ Նրա խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ։
Հիշեցնենք, որ վերը նշված գործով ձերբակալված Հրայր Հակոբյանը հունիսի 26-ին 2 ամսով կալանավորվել էր։