Ախուրյանի խճուղում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Հուլիսի 29-ին՝ ժամը 18։24-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Ախուրյանի խճուղում բախվել են Opel և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները: Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցները տեղում տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, Opel մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: