ԱՄՆ-ը պատրաստ է գնել Կոմանդորյան կղզիները․ Ռուսաստանից արձագանքել են

ԱՄՆ-ում առաջարկել են 15 միլիարդ դոլարով գնել Կոմանդորյան կղզիները Ռուսաստանից՝ Չինաստանին հակազդելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ցամաքային զորքերի փոխգնդապետ Ջեֆրի Ֆրիցը: Նա կարծում է, որ նման գործարքը թույլ կտա «ամրապնդել ԱՄՆ-ի անվտանգությունը» և «հաստատել ամերիկյան առաջնորդությունը» Արկտիկայում:


Այս առաջարկը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սա ընդհանրապես մեկնաբանման արժանի չէր լինի, քանի որ մեր երկրում հայրենիքի վաճառքը համարվում է օրենքով և խղճով ամենածանր հանցագործություններից մեկը: Բայց եթե Ֆրիցն այդպիսի գումար ունի, նա կարող է Ամերիկան կրկին մեծ դարձնել և մարել ԱՄՆ պետական պարտքի գոնե մի մասը»,- արձագանքել է Մարիա Զախարովան: