Թրամփը Ռուսաստանին 10 օր ժամանակ է տվել Ուկրաինայի հետ գործարք կնքելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին 10 օր է տվել Ուկրաինայի հետ գործարք կնքելու համար: Լրագրողների հետ զրույցի ձայնագրությունը դրվել է Սպիտակ տան YouTube-ում։


Քաղաքական գործչի խոսքով՝ դրանից հետո կսահմանվեն իր խոստացած մաքսատուրքերը: Սակայն նա վստահ չէ, որ դա ազդեցություն կունենա Մոսկվայի վրա, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ակնհայտորեն ցանկանում է, որ պատերազմը շարունակվի»։


Թրամփը վստահություն է հայտնել, որ մաքսատուրքերի սահմանումը չի ազդի նավթի համաշխարհային գների վրա, քանի որ ԱՄՆ-ն կարող է ավելացնել արտադրությունը։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահը խոստացել էր 100%-անոց մաքսատուրքեր կիրառել Ռուսաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների և Ռուսաստանի հետ առևտուր անող երկրների արտահանման վրա։ Այս ձևակերպմամբ սահմանափակումները կարող են վերաբերել, ի թիվս այլոց, Չինաստանին, ԵՄ երկրներին, Հնդկաստանին և Թուրքիային։