Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում լրագրողներին հայտնել է, որ, հավանաբար, թույլ կտա ուկրաինացի փախստականներին մնալ Միացյալ Նահանգներում մինչև ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը: Այս մասին հաղորդում է ուկրաինական «Суспiльне» պարբերականը։
«Կարծում եմ՝ այո։ Մեզ մոտ շատ մարդ է եկել Ուկրաինայից, և մենք աշխատում ենք նրանց հետ»,- ասել է Թրամփը՝ ի պատասխան համապատասխան հարցի։