Մելանիան սիրում է Պուտինին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կինը՝ Մելանիան, սիրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա այս մասին ասել է New York Post-ի լրագրող Միրանդա Դևայնին։


«Մենք ճանաչում ենք Պուտինին, և Մելանիան սիրում է նրան», - ասել է Թրամփը։


Բրիտանական The Guardian հրատարակությունը Մելանիա Թրամփին անվանել է «Ուկրաինայի ամենաազդեցիկ լոբբիստը»՝ նշելով, որ նա ազդել է ամուսնու՝ Պուտինի նկատմամբ վերաբերմունքի վրա։


Ինքը՝ Թրամփը, խոստովանել է, որ Ռուսաստանի նախագահի հետ զրույցներից մեկից հետո կինը պատմել է իրեն Ուկրաինայի վրա ռուսական հարվածների մասին։ Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը նշել է, որ ԱՄՆ առաջին տիկինը «շատ չեզոք» է։